Բաժիններ՝

Բանգլադեշում կայծակը 2 օրում սպանել է ավելի քան 50 մարդու

2 օրում ավելի քան 50 մարդ է սպանվել Բանգլադեշում կայծակի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը: Զոհերի մեծ մասը ֆերմերներ են, որոնք կայծակի ժամանակ գտնվել են բրնձի դաշտերում:

Զոհերի թվում կա նաև երկու ուսանող Դաքքայից: Նրանք սպանվել են ֆուտբոլային խաղի ժամանակ, և մեկ դեռահաս, որին կայծակը հարվածել է մանգոյի պտուղներ հավաքելիս:

Կայծակները բնական տարածված երևույթ են Բանգլադեշում, սակայն այս տարի դրանք առանձնահատուկ ուժեղ են:

Փորձագետները դա բացատրում են անտառների անհետացմամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ:

Այս տարի արդեն 90 մարդ է սպանվել կայծակի հարվածի հետևանքով: 160514110016_bangladesh_riksha_624x351_epa_nocredit_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031