Նրբագույն պանրիկներ, որոնք կարելի է ճաշակել նաև դիետայի ժամանակ
Շատ համեղ պանրիկներ, որոնք կարող են դառնալ օրվա գերազանց սկիզբ: Այս բաղադրատոմսի մեջ չեն մտնում այլուր, կարագ և շաքարավազ:
Բաղադրիչներ.
1. Անյուղ կաթնաշոռ – 200գ
2. Ձու – 2 հատ
3. Փխրեցուցիչ – 1թ/գ
4. Եգիպտացորենի կրախմալ – 1ճ/գ
5. Շաքարի փոխարինիչ – ըստ ճաշակի
6. Վանիլին – ըստ ճաշակի
7. Չամիչ կամ չորացրած հատապտուղ – ըստ ցանկության
8. Անյուղ սերուցք, մեղր, թարմ հատապտուղ – ձևավորման համար
Պատրաստման եղանակը.
1. Լավ հարել ձվերը:
2. Խառնելով բոլոր չոր բաղադրիչները՝ կրախմալը, փխրեցուցիչը, վանիլինը և ավելացնել հարած ձվերին:
3. Ավելացնել կաթնաշոռը և խառնել մինչև միատար զանգված դառնալը: Պետք է նմանվի միջին յուղայնության թթվասերի:
4. Խմորի մեջ ավելացնել չամիչը կամ չորացրած հատապտուղները և խառնել:
5. Գդալով լցնել սիլիկոնե կաղապարների մեջ և թխել 20 րոպե՝ 180 աստիճան ջեռոցում:
6. Ձևավորել սերուցքով, մեղրով և հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը