
Իգուաինը դարձավ Իտալիայի առաջնության պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով խփեց 36 գնդակ

«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Սերիա Ա-ի 35 խաղերում խփեց 36 գնդակ և դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:
Այսպիսով, արգենտինացի հարձակվողը դարձավ Իտալիայի առաջնության պատմութան մեջ առաջին ֆուտբոլիստը, ով խփեց 36 գնդակ:
1949-50թթ. մրցաշրջանում 35 գոլ խփել էր շվեդ հարձակվող Գունար Նորդալը, ով հանդես էր գալիս «Միլանի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը