Ավետ Ավետիսյան փողոցում ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ

Մայիսի 15-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf 4» մակնիշի 32 OU 779 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ռ. Թ.) և «Volkswagen Polo» մակնիշի 40 ZZ 400 պետհամարանիշներով ավտոմեքենաները.  Volkswagen Golf 4-ը շրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը դուրս է բերվել, իսկ ավտոմեքենան ուղղվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: 1_640x420 2_640x420 4_640x420 5_640x420 6_640x420 7_640x420 8_640x420 9_640x420 10_640x420

Տեսանյութեր

Լրահոս