Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճանապարհի ցուցիչ նշանի սյանը. կա տուժած
Մայիսի 15-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 10-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 77 VN 778 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Հ. Ա.) բախվել է ճանապարհի ցուցիչ նշանի սյանը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1980 թ. ծնված Լ. Մ.-ին, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: