
Մխիթարյանը դարձավ Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն ասիստենտը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն ասիստենտ:
27-ամյա ֆուտբոլիստի հաշվին գրանցվել է 18 արդյունավետ փոխանցում: Այդ ցուցանիշով նա առաջ է անցել «Վերդերի» կիսապաշտպան Զլատկո Յունուզովիչին, ով կատարել է 13 գոլային փոխանցում:
2015-16 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիան» գրավեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ հետ մնալով չեմպիոն «Բավարիայից» 10 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը