Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Աթենքի դատարանի թուրք զինվորականներին չհանձնելու վճռին, կոպիտ պատասխան է տվել Հունաստանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:
ՀՀ կառավարությանն հավանությանն արժանացած «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը:
ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ քննարկում է հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը:
Մամլո ասուլիս՝ ՀՀԿ նիստից հետո:
Հայկական պատվիրակության անդամները շարունակում են ակտիվորեն մասնակցել արդեն չորրորդ օրն ընթացող ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն:
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեկնաբանել է, թե ինչու է իշխող Հանրապետական կուսակցությանն անդամակցելու որոշում կայացրել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին գնում է ավելի ամրացած և ուժեղացած:
Ըմպելիքը, որը կմաքրի ձեր թոքերը, հատկապես խորհուրդ է տրվում ծխողներին և նախկին ծխողներին:
Խոշոր ներդրումային Octopus Ventures ընկերության ներկայացուցիչ միջազգային ներդրող և ձեռնարկատեր Դեբու Պուրկայաստան Լոնդոնից, ով մասնագիտացել է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, պատրաստ է Հայաստանում ՏՀՏ ստարտափներ ներդնել:
Քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ անդամագրվում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել Dow Jones ինդեքսի ռեկորդային աճի ցուցանիշների կապակցությամբ:
Օլիմպիական խաղերի աշխարհի չեմպիոն Հուսեյն Բոլտը զրկվել է օլիմպիական ոսկուց` փոխանցումավազքի թիմակցի դոպինգ թեսթի դրական արդյունքի պատճառով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 25-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի տանիքում:
92 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը:
Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը այսօր հրաժարական է տվել:
Հունվարի 25-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա:
Այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում Հունվարի 25-ին ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ:
Հարձակման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:
Հաշմանդամ երեխաների համար նախատեսված Rashid Centre կենտրոնը տուգանվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին ընդունելու և այցելությունն առանց Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական զարգացման նախարարության հետ համաձայնեցնելու համար։
Հունվարի 25-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին։ Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հատկանշելով ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը։
Եղիր անկախ:
Կատալոնական Բարսելոնայի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը 30 տարեկան է:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հերթական անգամ կիսեց միավորը Տատա Սթիլ մրցաշարում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ֆելիքս Մելիքյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: