ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից կազատի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ըմբիշ, 2016 թվականի օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր և 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Լևան Վախթանգի Բերիանիձեին և մինչև 2020 թվականը տարկետում կտրամադրի ջրացատկորդ Վարտան Բայադուրյանին:
Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հուլիսի 25-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան և Չիլիի առևտրի նախարարի տեղակալ Պաուլինա Նասալը քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների և Չիլիի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունները:
Հայաստանի կառավարությունը աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան ընդունված Աբրահամ Գևորգի Ազնաուրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կտա տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը:
Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Հայաստանի աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականը մեկնարկային խաղում 81-41 հաշվով հաղթել է Մոնակոյի հավաքականին:
«Շիրակի» կիսապաշտպան 18-ամյա Վահան Բիչախչյանը այսօր հինգ տարվա պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Ժիլինայի» հետ։ «Ժիլինայում» Վահանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։
Հուլիսի 24-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի դատարանի մոտակայքում, 20 մ բարձրություն ունեցող կաթսայատան խողովակը քամու հետևանքով տեղաշարժվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2018թ-ի ֆինանսական տարվա համար արտաքին գործողությունների և հարակից ծրագրերի համար նախատեսվող բյուջետային հատկացումների վերաբերյալ օրինագիծը:
Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները զարգանում են անխափան ու խաղաղ մթնոլորտում, իսկ Ստամբուլի հայ համայնքում Արամ Աթեշյանի հրաժարականից առաջ առաջացած լարվածությունը թուլացել է։
ՀՀ զինված ուժերը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող բոլոր ստուգատեսներին և պաշտոնական հավաքներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը:
Ազգային խոհանոց. հայկական նշաբլիթ:
«Յուրահատուկը» տպավորված է մրցակիցների աշխատանքով շուկայում և խնդրում է ղեկավարությունից ավելի շատ նորեկների:
Ինքներդ Ձեզ և շրջապատ մարդկանց ավելի լավ ճանաչելու համար անհրաժեշտ է ընդամենը 1 րոպե:
Կիսապաշտպան Նաբի Կեյտայի տեղափոխության վերաբերյալ «Լիվերպուլը» «Լեյպցիգի» հետ սկզբունքային պայմանավորվածության հասավ:
«Բավարիայի» կիսապաշտպանը կարող է շարունակել կարիերան ԱՊԼ-ում:
Գաբոնցի հարձակվողը որոշել է մի փոքր փող աշխատել:
Եգիպտոսի բանտերում պահվող գրեթե 600 մարդ հուլիսի 23-ին ազատ են արձակվել երկրի նախագահի հայտարարած համաներումով, որը հայտարարվել է ազգային տոնի՝ 1952 թվականի հուլիսի 23-ի Հեղափոխության օրվա կապակցությամբ։
ՀՀ ՊՆ-ն այսօր տեղեկացրել է Երևանում ժամկետային զինծառայողի մահվան մասին:
222 մլն եվրո ֆուտբոլիստի համա՞ր. դա ինչ որ այլմոլորակային բան է:
Եթե դեռ չեք հանգստացել ամռանը և դեպի Մավրիկիոս ճամփորդությունը ձախողվում է, մնում է միայն արևադարձային վայրերի լուսանկարներով սփոփել հոգին:
Մադրիդցիների մարզիչը ճանապարհեց հարձակվողին «Չելսի»:
Թվում է, որ մեր օրերում նորաձև մարդիկ՝ անկախ նրանից, թե որ երկրում են բնակվում, միանման են հագնվում:
Ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա են մահացած գտել միգրանտներ փոխադրող բեռնատարի կցորդում, Տեխաս նահանգի հարավում։
Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանն Արցախում ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
Թագը միշտ եղել է արքայադուստրերի և թագուհիների կերպարի անբաժանելի բաղկացուցիչը: