Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից

Հուլիսի 24-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Օpel Vectra» մակնիշի 35 SR 717 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել գովազդային վահանակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ Վ. Ա.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վերջինս հոսպիտալացումից հրաժարվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել:

Տեսանյութեր

Լրահոս