
«Լիվերպուլը» համաձայնեցրեց Նաբի Կեյտայի տրանսֆերն 83 մլն եվրոյով

Կիսապաշտպան Նաբի Կեյտայի տեղափոխության վերաբերյալ «Լիվերպուլը» «Լեյպցիգի» հետ սկզբունքային պայմանավորվածության հասավ:
Հաղորդվում է, որ գերմանական ակումբը ընդունել է 22-ամյա գվինեացու վերաբերյալ մերսիսայդցիների երրորդ՝ 83 մլն եվրոյի չափով առաջարկը. ռեկորդային գին «Լիվերպուլի» համար: Ընդ որում, դրա մեծ մասը պետք է վճարվի միանգամից:
Ավելի վաղ «Լեյպցիգը» հրաժարվել էր վաճառել Կեյտային անգլիացիներին 65 և 75 մլն եվրոյի դիմաց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը