
ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է ակտիվ մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող բոլոր ստուգատեսներին. ՊՆ

ՀՀ զինված ուժերը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող բոլոր ստուգատեսներին և պաշտոնական հավաքներին:
ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ այդ շրջագծում Հայկական բանակի ներկայացուցիչները ներգրավված են Ղրղզստանի Հանրապետությունում հուլիսի 23-ից մեկնարկած 2-րդ համաբանակային ռազմամարզական խաղերին, որոնք կավարտվեն օգոստոսի 1-ին, ինչպես նաև հուլիսի 24-ից 28-ը Բորովիչիում (ՌԴ) ընթացող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների լավագույն մասնագետի «Հուսալի կողմնորոշիչ» մրցույթին:
Միաժամանակ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետը հուլիսի 30-ին Ղրղզստանում կմասնակցի խորհրդի սպորտային կոմիտեի հերթական նիստին: