Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը հաղթել է Մոնակոյին

Մեկնարկել է Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականը մեկնարկային խաղում 81-41 հաշվով հաղթել է Մոնակոյի հավաքականին:

Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի Ուելսի հավաքականի հետ, հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս