Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է «Բավարիայից» գնել Արթուրո Վիդալին

«Բավարիայի» կիսապաշտպանը կարող է շարունակել կարիերան ԱՊԼ-ում:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, մյունխենցիների կիսապաշտպան Արթուրո Վիդալը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: «Կարմիր սատանաները» կենտրոնացած են 30-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման վրա և պատրաստ են հրաժարվել Դայերից և Մատիչից:

Վիդալի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

Նախորդ մրցաշրջանում չիլիացին Բունդեսլիգայում անցկացրել է 25 խաղ, խփել է 3 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս