Բաժիններ՝

«Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելը Ուկրաինան մոտեցնում է բռնապետության». Տիմոշենկո

Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն այդ երկիրը ևս մեկ քայլով մոտեցնում է բռնապետության: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն:

«Միխեիլ Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելը ևս մեկ քայլ էր բռնապետության հաստատման ուղղությամբ»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Տիմոշենկոն:

Ավելի վաղ հաղորդել էին, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31