
Ազգային խոհանոց. հայկական նշաբլիթ

Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ալյուր – 500 գ
2. Նուշ – 1 կգ
3. Շաքարավազ – 1.35 կգ
4. Ձվի սպիտակուց – 4 հատ
5. Ջուր – 200 մլ
Զարդարելու համար
1. Նուշ – 100 գ
Պատելու համար
1. Օշարակ – 150 գ (100 գ շաքար, 50 գ ջուր)
Պատրաստման եղանակը
1. Տաք ջրով կաթսայի մեջ լցնել շաքարավազը և խառնելով ավելացնել հարած սպիտակուցը, որից հետո ավելացնել մսաղացով անցկացրած նուշը: Անընդհատ խառնելով՝ տաքացնել այդ զանգվածը 15 րոպե: Կարևոր է, որ շաքարավազը լրիվ հալչի:
2. Տաքացրած զանգվածը վերցնել կրակից, մի փոքր սառեցնել և խառնելով աստիճանաբար ավելացնել ալյուրը, հասցնել մինչև սենյակային ջերմաստիճանի:
3. Պատաստի զանգվածը լցնել հրուշակագործական պարկի մեջ և բուսայուղով և ալյուրով պատված տապակի մեջ 30 գրամանոց թխվածքաբլիթներ ձևավորել:
4. Թխելուց առաջ թխվածքաբլիթի կենտրոնում դնել նուշի կեսը:
5. 30-35 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
6. Նախքան լրիվ սառչելը վրան օշարակ լցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը