
«Այսպիսի տրանսֆերներով «Վեսթ Հեմը» կհավակնի չեմպիոնության». Ժոզե Մոուրինիո

«Յուրահատուկը» տպավորված է մրցակիցների աշխատանքով շուկայում և խնդրում է ղեկավարությունից ավելի շատ նորեկների:
«Ռոմելու Լուկակուի և Վիկտոր Լինդելյոֆի տրանսֆերների համար գովեստի բոլոր խոսքերը պետք է հասցեագրել ոչ թե ինձ, այլ Էդ Վուդվորդին: Ես շնորհակալ եմ նրան 2 մեծ ֆուտբոլիստների ձեռքբերման համար:
Մեզ պետք են մի քիչ ավելի շատ նորեկներ, եթե նայենք ԱՊԼ-ի մյուս թիմերին, այնպիսիներին, ինչպիսին են «Սթոք Սիթին», «Լիվերպուլը» և «Վեսթ Հեմը», այն բանին, թե նրանք ինչպես են ֆուտբոլիստներ գնում, լավ ֆուտբոլիստներ, նշանակալի ֆուտբոլիստներ:
Ես մտածում եմ մրցաշրջանի մեր առաջին՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղի մասին: Նրանք ձեռք բերեցին Ջո Հարթին, Չիչարիտոյին և Մարկո Արնաուտովիչին: Թերևս, նրանք կհավակնեն հաղթանակի ԱՊԼ-ում»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Metro-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Վեսթ Հեմին» առաջին տուրում՝ օգոստոսի 13-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը