Ըստ աղբյուրների տեղեկության՝ նրանք սպանվել են «անհայտ զինված անձանց» կողմից:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայտարարում է, որ ընկերությունն ապաքաղաքական կառույց է և սաբոտաժ իրականացնելու պատճառ չունի:
Թուրքիան մտադիր է ձեռնարկել իրավական քայլեր, եթե Միացյալ Նահանագները փորձեն խանգարել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարմանը:
Սիրիայի կառավարական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են երկրի հարավ-արևմտյան Դերաա նահանգը:
Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է:
Լոռու մարզի դատախազությունում հերթական քրեական գործերն են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպմանը մասնակցել է նաեւ տիկին Նունե Սարգսյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետներին։
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 31-ին հանդիպել է Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Միլանեզիի հետ:
Սոչիում հուլիսի 31-ին կանցկացվի քառակողմ խորհրդակցություն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատվիրակությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ:
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տարվա սկզբից չարաշահումների համար պատասխանատվության է ենթարկել ավելի քանի 36 հազար պաշտոնյայի:
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էիսմոնտն անհեթեթություն է որակել Ալեքսանդր Լուկաշենկոյի հիվանդության մասին տեղեկությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Սոչի քաղաքի Ադլերի շրջանի տներից մեկում հրդեհի հետևանքով զոհված չորս հայերի անունները. նրանք են՝ Նիրվարդ Հարությունյանը, Նաիրա, Եվա և Աննա Բարսեղյանները:
ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն. 175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարները որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք, պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:
Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով:
Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայաստանի ու Իտալիայի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և կա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու պատրաստակամություն:
Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 30-ին այցելեց «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։
Հայաստան պետական այցի շրջանակում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ այցելեց Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները։
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները՝ նպաստելով երկու երկրների միջև փոխհարգալից երկխոսության զարգացմանը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի միջև զրույցն ընթացել է ջերմ մթնոլորտում, եղել է բավական բովանդակալից քննարկում հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 30-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին:
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ։
Օրերս «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ակումբի տրանսֆերային նոր քաղաքականության մասին:
Ֆրանսուհիները միշտ աչքի են ընկել ոճի իրենց նուրբ զգացումով: