Բաժիններ՝

«Շնորհավորում եմ նոր Հայաստանի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում հերթական համոզիչ հաղթանակի համար». հեգնում է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Արմենպրես գործակալությունը, հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ինձ և Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան եպիսկոպոսներին նոր տիտղոս շնորհեց, այն է` ՀՀ նախկին պաշտոնյա, այսօրվանից անվավեր ճանաչելով մեզ տրված դիվանագիտական անձնագրերը: Շնորհավորում եմ նոր Հայաստանի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում հերթական համոզիչ հաղթանակի համար:

Համոզված եմ, որ բացառապես միայն ՀՀ քաղաքացի եղող և այլ քաղաքացիություն չնախընտրած եպիսկոպոսների համար ճամփորդական հավելյալ դժվարություններ ստեղծելը մեծապես կնպաստի մեր հայրենիքի ծաղկմանն ու զորացմանը, ինչի համար շարունակելու ենք աղոթել և գործել:

Հ. Գ. Այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում ներկայանալ իբրև ՀՀ նախկին պաշտոնյա առ որ անկ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031