Մայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 1929 թ. ծնված Օֆիկ Ավոյանը սույն թվականի մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ: Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել»:
Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարու փողոցի թիվ 122 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Միսակ Գազազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մայիսի 21-ին, ժամը 00.30-ին մահացել է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարվածում սպանված զինծառայողի հարազատներին, ինչպես են ՊՆ պետհամարանիշներով մեքենաները կանխում նրանց Երևան գալը, ինչպես են բռնության ենթարկվում կանայք և տղամարդիկ՝ մինչև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ դեպքի վայր ժամանելը
«Տրամադրված էի այսօր երեկոյան ընտանյոք հանդերձ դիտել Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյանի գաղտնազրույցի տեսագրությունը` իբրեւ դեդեկտիվ ժանրի լավագույն ու նորագույն օսկարակիր ֆիլմ»
Մայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1991 թ. ծնված Գագիկ Ղ.-ին:
Վնաս հասցրեց, արդյո՞ք, «Սպայկա» ընկերությունում բռնկված մեծածավալ հրդեհը շրջակա միջավայրին, պարզ կդառնա միայն այս ամսվա վերջին, երբ կամփոփվեն մայրաքաղաքի ավտոմատ ֆիքսման կայանների արձանագրած տվյալները:
Մայիսի 21-ին, ժամը 11.28-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:
«Սպանված զինվորի թաղման շուրջ կողմերի արձագանքը այդ իրավիճակի դասական դրսևորումն է»:
«Առաջին դասարանի աշակերտներն իրար հետ կռվել են, և ծնողները որոշել են միջամտել: Սակայն իրենց ծնողական խոսքն ասելու, երեխաներին բաժանելու ու տուն տանելու փոխարեն նրանք անցել են ձեռնամարտի»:
«Ռուսաստանից բացի՝ բոլոր մյուս պետությունների կառավարությունները ապաշնորհ են, հա՞»:
«ՀԱԿ-ը պահեց իր խոստումը, որից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթը ներկայացնում թերթի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի բլից հարցազրույցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որ տեղի է ունեցել Վերին Գետաշենի գերեզմանոցում, զինվորի հուղարկավորությունից րոպեներ անց»:
«Բոլորն սպասում էին, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում պետք է լսվի որոշ` տարիքն անց մարզպետների աշխատանքից ազատման հարցը, սակայն որևէ կադրային հարց ԳՄ-ում չի քննարկվել»:
««Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը՝ Շինանյութի Սերոժը, «գործունեության» նոր ոլորտ է հայտնաբերել»:
«Երեկ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին»:
«Ես նոր կառավարություն չեմ տեսնում: Տեսնում եմ նույն կառավարությունը: Կոսմետիկ փոփոխություններով մեր խնդիրները չեն լուծվի»:
«ՊՆ-ում կա երկու թև՝ երիտասարդ, «օսլայած» մազերով զինվորականներ, որոնք Ս. Օհանյանի հովանավորյալներն են, և հին հղփացած գեներալներ՝ Խաչատուրովի «տիրույթում», սկսեցին միմյանց վրա ցեխ նետել»:
«Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո մի «ունիկալ» նախաձեռնությամբ է հանդես եկել»:
Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից: Համատարած աղքատության ճիրաններում հայտնված այդ բնակտարածքներում յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների:
Նշվում է, որ աղջիկն ուսումնասիրել է նաև անվտնագ խմելու ջրի խնդիրը՝ այդպիսով ապահովվելով անվտանգ ջուրը Գուջարիտ նահանգի 18.000 գյուղերի համար:
Միանշանակ, օձի խելք պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ գազի հնարավոր թանկացումն անդրադառնալու է բոլոր ոլորտների վրա, առավել ևս` տրանսպորտի: Ինչ-որ լրագրողներ ավելի խորը հարցեր տալու փոխարեն, պրիմիտիվ հարցեր են տալիս և իրենց թվում է, թե ես խուսափում եմ այդ հարցերին պատասխանելուց:
«Նախօրեին մայրաքաղաքում գրանցված առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են»,- այս մասին ազդարարում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունը
Երրորդ անձ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները դատաքննության ընթացքում առարկել էին հայցի դեմ` փաստարկելով, որ ԿԸՀ-ի որոշումն իրավաչափ է, այն անվավեր ճանաչելու որևէ հիմք առկա չէ, ինչը նշանակում է, որ հայցն անհիմն է և մերժման ենթակա։ Դատարանը ևս եկավ եզրահանգման, որ ներկայացված հայցն անհիմն է և մերժման ենթակա։
Գյումրիում որոշ տնակային թաղամասերում մարմնավաճառությունը սկսվում է 300 դրամից, 2 խաչապուրուց, սովորաբար 500-1000 դրամ` անգամը:
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…230C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…120C,
Մայիսի 20-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 73 ա շենքի տանիքը:
Մայիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է «IBM» ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևի գլխավորած պատվիրակությանը:
Այսօր՝ մայիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Կոլյա Եղիազարյանի վարած «Lexus» մակնիշի՝ 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:
Աղջիկը շատերի հետ էր առնչություն ունեցել, դրա համար սպանության բացահայտումը լայնածավալ աշխատանք էր պահանջում: