
Գագիկ Ծառուկյանը վախեցե՞լ է խնամուց. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին: «Ժամանակի» հարցին՝ ինչո՞ւ է որոշել ավելի հաճախ մասնակցել, չէ՞ որ ինքը գրեթե չի մասնակցում ԱԺ նիստերին, Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը գործեր է ունեցել, այդ գործերն ավարտել է, հիմա արդեն կարող է մասնակցել:
Ի դեպ, Գ. Ծառուկյանը նիստի ժամանակ մասնակցեց միայն քվեարկություններին և դրանից անմիջապես հետո լքեց դահլիճը: Մեր հարցին՝ արդյո՞ք իր այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել անցյալ քառօրյային ԱԺ նախագահ և իր խնամի Հովիկ Աբրահամյանի բարկությունը և նիստերը լքող պատգամավորների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու սպառնալիքը, Ծառուկյանը պատասխանեց. «Ես արդեն պատասխանեցի»»: