Նոր մանրամասներ. Սպանված զինվորի հարազատները մինչև մայրուղի հասնելը ծեծի են ենթարկվել (տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն այսօր եղել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում, որտեղ երկու օր առաջ հողին հանձնեցին 19-ամյա Լյուքս Ստեփանյանի դին:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի ընտանիքն, ի նշան բողոքի, շաբաթ օրը որդու դին որոշել էր տեղափոխել Երևան՝ Հանրապետության հրապարակ:
Մեզ հաջողվեց նոր բացահայտումներ անել՝ մասնավորապես, թե ինչ է եղել մինչև Սևան-Երևան մայրուղի գյուղացիների հասնելը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարվածում սպանված զինծառայողի հարազատներին, ինչպես են ՊՆ պետհամարանիշներով մեքենաները կանխում նրանց Երևան գալը, ինչպես են բռնության ենթարկվում կանայք և տղամարդիկ՝ մինչև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ դեպքի վայր ժամանելը: