Բաժիններ՝

«Ամբողջ օրը սրտատրոփ սպասեցի ԲՀԿ-ի խոսնակի սպառնալիքի իրականացմանը». Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ամբողջ օրը սրտատրոփ սպասեցի ԲՀԿ-ի խոսնակի սպառնալիքի իրականացմանը. տրամադրված էի այսօր երեկոյան ընտանյոք հանդերձ դիտել Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյանի գաղտնազրույցի տեսագրությունը` իբրեւ դեդեկտիվ ժանրի լավագույն ու նորագույն օսկարակիր ֆիլմ: Սերժ Սարգսյանի ասած` մի լավ սնվել էի /հանկարծ սոված չլինեի/, թուղթ ու գիրչն էլ առել ձեռքս, որ համ նայեմ, համ էլ Տիգրան Ուրիխանյանի ասած հարցերը առանձնացնեմ, որ ինքզինքը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղեմ, ու նա չկարողանա տակից դուրս գա: Բայց ավաղ, օրվա մեջ ինչ-որ ազատ շարադրություն հրապարակվեց կայքերից մեկում` իբրեւ թե հանդիպման ամփոփագիր: Համարյա նույնը, ինչ Սերժ Սարգսյանի ամփոփագիրն էր` «Րաֆֆի ջան, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել»: Տնաշենները գոնե մի հատ այլընտրանքայիյ տեքստ գրեին, թե չէ լրիվ Սերժ Սարգսյանի մարտի 18-ի բացառիկ բացառիկն էր: Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպման ամփոփագիրը, ասես, Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման ամփոփագիրը լիներ:

Մտքինս այն է, որ Բաղրամյան 26-ը կասետները ԲՀԿ-ին չի տվել ու ասել է` բավարարվեք գրավոր տարբերակով: Համ էլ ճիշտ է` Ծառուկյանի ինչի՞ պետք է պետք լինեին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման տեսակադրերը: Դրանք այդ ժամանակ ու դրանից հետո կարող էին միայն հետաքրքիր լինել բացառապես Բաղրամյան 26-ին, ում մոտ էլ հավանաբար գտնվում է թրիլլերը որպես տեսանկարահանման պատվիարտու:

Մի խոսքով, բախտս չբերեց: Գնամ, տեսնեմ ինչ այլընտրանքային կինո կգտնեմ, որ նայեմ: Էլի խոսքը գործ չէր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս