Բաժիններ՝

Շինանյութի բիզնեսին զուգահեռ բուքմեյքերական գրասենյակներ է բացում. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը՝ Շինանյութի Սերոժը, «գործունեության» նոր ոլորտ է հայտնաբերել,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«Վերջինս ամենուր և մեծ արագությամբ «good Win» անվանումով բուքմեյքերական գրասենյակներ է բացում, որից արդեն դժգոհություններ են հնչում:

Նկատենք, որ Շինանյութի Սերոժը որոշակի առնչություններ ունի իշխանական վերնախավի հետ: Խոսակցություններ կան, որ նա որոշակի գումարներ է փոխանցել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին, որի դիմաց Հայրապետյանը զբաղվել է վերջինիս փեսային պատգամավոր դարձնելու լոբբինգով:

Հիշեցնենք, որ Շինանյութի Սերոժի դստեր ամուսինը՝ Կարեն Բոթոյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031