Կորած քաղաքացու դին հայտնաբերվել է ցորենի արտում
Մայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 1929 թ. ծնված Օֆիկ Ավոյանը սույն թվականի մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ – փրկարար):
Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս և Բուրաստան գյուղերի մոտակայքում:
Ժամը 22.29-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
—
Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.05-ին Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ավոյանիդին: