Բաժիններ՝

Ո՞վ է բռնել կառավարության ձեռքը. մամուլ

«Ես նոր կառավարություն չեմ տեսնում: Տեսնում եմ նույն կառավարությունը: Կոսմետիկ փոփոխություններով մեր խնդիրները չեն լուծվի: Կարծում եմ՝ եթե այն ժամանակ էլ կառավարությունը ցանկանար, կարող էր շատ խնդիրներ լուծել: Չեն ցանկացել: Հիմա էլ այդ կարծիքին եմ ու չեմ հավատում, որ իրենք ցանկանում են խնդիրներ լուծել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով կառավարության կազմին և ծրագրին:

«Հայաստանում չկա մի մարդ, ով չցանկանա ապահով և անվտանգ Հայաստան: Խնդիրն այն է, թե ով ինչպես է դա պատկերացնում: Եթե կան մարդիկ, ովքեր դա անելու հնարավորություն չունեն, կառավարությունն ունի և որոշումներ կայացնելու, և դրանք իրականացնելու իրավասություններ ու մեխանիզմներ:

Ո՞վ էր իրենց ձեռքը բռնել այն ժամանակ և ո՞վ է բռնել այժմ: Հայաստանում տնտեսությունը վերականգնելը և հզորացնելը տարիների խնդիր է, բայց սոցիալական անարդարությունները և այդ մթնոլորտը վերացնևը՝ օրերի խնդիր: Դժբախտաբար, ՀՀ քաղաքացիները երբեք կառավարության հետ հույսեր չեն կապել, և այս սոսկալի արտագաղթի պատճառներից մեկը հենց դա է»,- Քոքոբելյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս