
ՀՀԿ-ն երկրորդ անգամ խաբեց ՀԱԿ-ին. մամուլ

«ՀՀԿ-ն երեկ դեմ քվեարկեց մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը. նախագիծը ստացավ 49 կողմ, 59 դեմ և 1 ձեռնպահ ձայն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Ու սա այն դեպքում, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իշխող մեծամասնության անունից ԱԺ նիստում հավաստիացրել էր կողմ քվերկել հանձնաժողովի ստեղծմանը մեկ նախապայմանով, որ ընդդիմությունն այն ներկայացնի նախագահական ընտրություններից հետո:
ՀԱԿ-ը պահեց իր խոստումը, որից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին: Բայց ԱԺ լիագումար նիստում ՀՀԿ-ն դրժեց խոստումն ու խաբեց արդեն երկրորդ անգամ (առաջին անգամվա մասին «Ժողովուրդը» գրել էր. քաղբանտարկյալներին ազատելուց հետո պետք է կիսեր իշխանությունը, չարեց): Բայց այս որոշման վրա, ըստ մեր տեղեկությունների, ազդել են նաև ՀՀ ուժային կառույցները՝ Հովիկ Աբրահամյանին ցույց տալով , որ չի կարող ընդդիմության թիկունքումիրենց հատ-հատ կանչել ԱԺ՝ բացատրություններ տալու»: