Բաժիններ՝

«Հերյուրանք է, գազի գինը չի բարձրացել». մամուլ

Aravot.am-ը երեկ էներգիտակայի նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց՝ ԱԺ-ում կարծիք հնչեց, որ այս կառավարությունը ապաշնորհ է և ՀՀԿ-ի ապաշնորհության արդյունքն է, որ մեզ վաճառվող ռուսական գազի գինն այդքան բարձր է. համաձա՞յն եք այդ գնահատականի հետ:

Նախարարը պատասխանեց. «Դա նշանակում է, որ Ռուսաստանից բացի՝ բոլոր մյուս պետությունների կառավարությունները ապաշնորհ են, հա՞: Էդ ասածը դա է նշանակում: Չեմ կարծում, որ էդ գնահատականի հետ կարելի է համաձայնել, որովհետեև ամենաէժան գազը տարածաշրջանում վաճառվում է Հայաստանի Հանրապետությանը: Եթե կառավարությունն ապաշնորհ լիներ, ավելի թանկ կլիներ»:

Լրագրողների դիտարկմանը, որ մեր ենթակառուցվածքները անընդհատ տվել ենք ՌԴ-ին, ինչպե՞ս հասկանանք, որ դրա արդյունքում իրենք տալիս են գազ այն գնով, ինչ գնով պետք է լիներ՝ նա հակադարձեց. «Հենց ընենց նվե՞ր ենք տվել՝ չէի ասի»:

Իսկ երբ հիշեցինք, որ ՀՀ նախագահն ասել էր՝ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանք են, նախարարը պատասխանեց. «Դեռ չի բարձրացել, հերյուրանք է, բամբասանք, ինչ որ խոսում են էդ մասին: Այ, երբ որ գները կբարձրանան՝ ավելի պարզ կլինի»,- Արմեն Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս