ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Արզնիում ոստիկանական ուժերի զորավարժանքից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում՝ անդրադառնալով «օֆշորային» սկանդալին, մասնավորապես, թե ինչո՞ւ է Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեկ տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար այսօր հետախուզում հայտարարվել, ասել է. «Որովհետև ուսումնասիրությունների պրոցես այլ երկրների հետ գրագրությունները շատ դժվար են»:
2013 թ. հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս է եկել և անհայտ կորել: Արտաքին տվյալներն են` հասակը մոտ 160-165 սմ, մազերը՝ երկար, շագանակագույն, նիհարավուն կազմվածքով, շագանակագույն աչքերով, երկարավուն դեմքով, փոքր քթով։
Այսօր՝ հունիսի 19-ին, ոստիկանության մեծ թվով ստորաբաճանումներ՝ հագեցված ժամանակակից տեխնիկայով, կանխեցին Կոտայքի մարզում սկիզբ առած մեծ թվով քաղաքացիների հակակառավարական ցույցը:
Գերմանիայի արտաքին քաղաքականությունը վերջին 100 տարում զարգացել է զիգզագաձև. ունեցել է վերելքներ և անկումներ` արտացոլելով համաշխարհային միջազգային հարաբերությունների բոլոր միտումները և Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերի ամբողջ ոդիսականը:
Ռուսական Спорт-Экспресс կայքի վերլուծաբաններից մեկը քննարկել է «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությունը «Լիվերպուլ»:
«Նա ընդամենը մի քանի մեղու է պահում: Գագիկ Հարությունյանը ոչ արջ տեսել է, ոչ էլ արջ է պահել»։
Նուբարաշենի բնակչուհին հայտնել է, որ սպորտային համազգեստով մի երիտասարդ մտել է իրենց տուն և տեսնելով, որ տանը մարդ կա՝ դիմել է փախուստի:
Վթարի հետևանքով վարորդը Ա. Խաչատրյանն ու ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ, 1-ամյա Աննա Խաչատրյանը և 3-ամյա Վանո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Հունիսի 19-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Հունիսի 19-ին, ժամը 00.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի թիվ 45 շենքի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել:
Վանաձոր համայնքի ավագանին երեկվա նիստում Լոռու մարզպետի միջնորդագրի հիման վրա միաձայն որոշում կայացրեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ողբերգական պատահարի հետևանքով զոհված Սիփան Մովսիսյանի ընտանիքին բնակարան հատկացնելու մասին:
«Մակերեսային հայացքից կարելի է ենթադրել, որ պետությունը «տեր չի կանգնում» գյուղացիներին, և եթե նրանց փող բաժանի կամ ստիպի մթերողներին նրանց ապրանքը թանկ գներով գնել, իսկ բանկերին պարտադրի՝ իջեցնել վարկավորման տոկոսները, ապա ամեն ինչ կկարգավորվի»:
«Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»:
«Անի պլազա» հյուրանոցի բացօթյա սրճարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն ու Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը բուռն զրույցի էին բռնվել»:
«ԱԺ-ում սա միակ սենյակն է, որտեղ ոչ թե ռադիո, այլ տեսահեռարձակվում են ԱԺ նիստերը, ինչպես ԱԺ միջանցքներում դրված մոնիտորների վրա»:
«Նա որոշել էր այդ ժողովն անցկացնել առանց մեր կազմակերպությանը նախապես տեղյակ պահելու, վերջին վայրկյանին է ասում, մենք դրան վարժված չենք, այս մոտեցումը մեզ խորթ է»:
«Երեկ միջազգային շուկայում կտրուկ` մոտ 100 դոլարով նվազել է պղնձի գինը և մեկ տոննայի գինը կազմել 6000 դոլար»:
«Կոտայքի մարզի «Հին Ջրվեժ» ռեստորանում օրերս տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ, որից հետո կառավարությունը ռեստորանին վճարել է 920 հազար դրամ»:
«Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ուշագրավ խոստովանություն է արել»:
«Մինչև 1992 թվականը մենք բանակ չենք ունեցել, չէ՞… ո՞վ ա էդ դեպքում կռվել, ո՞վ ա էս պետության սահմանները պահել: Միայն ու միայն կամավորականները, չէ՞: Դե էկե՛ք սկսենք ըտեղից»:
«Երեկ Ազգային ժողովում հերթական միջադեպն է արձանագրվել կարկառուն ՀՀԿ-ականի և լրագրողի միջև»:
«Նրանցից մեկն էլ ես եմ, ես ինձ չեմ առանձնացնում: Մենք էլ պիտի օգտվենք այդ արտոնություններից»:
Հունիսի 20-ին Սերժ Սարգսյանն այնտեղից կմեկնի Վիեննա` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Հայաստան կվերադառնա նույն օրը` 20-ի երեկոյան:
Օրերս ռուսական «Ակվարիում» խումբը հանդես է եկել նոր համերգով: Համերգին մասնակցել են ինչպես մեծահասակները, այնպես էլ խմբի երիտասարդ երկրպագուները:
Acer ընկերությունը պատրաստվում է թողարկել սմարթֆոն` 3.5 դյույմ էկրանի անկյունագծով:
Շուտով հայտնի հավելվածը թույլ կտա տեսանյութեր տեղադրել, գրում է TechCrunch-ը` վկայակոչելով ընկերության աղբյուրներին:
Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ՝ խոստանալով վերջիններիս մրցույթի կարգով ձեռքբերել ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկա հանդիսացող Բելառուս մակնիշի տրակտորներ: Գործը վարույթ է ընդունել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար Ա.Մխոյանին առաջադրված մեղադրանքները:
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին կանգառը եղել է Սանահինի վանական համալիրում:
Հունիսի 18-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտ գտնվող «Լճափ» բենզալցակայանի ետնամասում հայտնաբերվել է զինամթերք: