32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է

Հունիսի 19-ին, ժամը 00.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի թիվ 45 շենքի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում Վիլնիուսի փողոցի թիվ 99 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհու՝ 1981 թ. ծնված Է. Մինասյանի ինքնասպանության փորձը կանխվել է:

Տեսանյութեր

Լրահոս