Երբ «դուխը» «զաշկալիվատ» է անում. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում հերթական միջադեպն է արձանագրվել կարկառուն ՀՀԿ-ականի և լրագրողի միջև: Այս անգամ կարկառուն ՀՀԿ-ականի դերում Վարդան Այվազյանն էր: Ինչպես պարզ է դառնում համացանցում տեղադրված տեսանյութից, լրագրող Գոհար Վեզիրյանի հետ իրեն հատուկ ոճով «զրուցելիս» Վարդան Այվազյանը նրա ուղղությամբ նետում է «մի վնգստա» արտահայտությունը: Ու այդտեղ ստանում, մեղմ ասած, արժանի պատասխան՝ «բոմժ»:
Երեկ արդեն սոցիալական ցանցերում փորձ էր արվում հավասարության նշան դնել լրագրողի ու պատգամավորի պահվածքների միջև, իսկ երիտհհկական հայտնի «անձնակազմը», հիմնականում «ֆեյքերի» միջոցով, բնականաբար լուտանքներ էր տեղում լրագրողի հասցեին:
Այդ սուպերինտելեկտուալները լրագրողին փորձում են չափել իրենց արշինով, որ եթե Վարդան ձյաձյան, կամ որևէ այլ ձյաձյա ասում է «մի վնգստա», ուրեմն լրագրողը պիտի գլուխը կախի ու հեռանա:
Բարեբախտաբար, տարրական դաստիարակությունից զուրկ տարատեսակ ձյաձյաները մերթ ընդ մերթ «ռաստ» են գալիս այնպիսի մարդկանց, ովքեր ավելի քան արժանի պատասխան են տալիս:
Երեկ, նշված ձյաձյան խոսում էր իր «դուխի» մասին, բայց նրա ամբողջ կենսագրությունում չկա մի դեպք, որ նա իր «դուխը» ցույց տա պատկերավոր ասենք՝ սաշիկների հետ խոսելիս, միևնույն ժամանակ՝ լրագրողների կամ շարքային մարդկանց հետ խոսելիս նրա «դուխը» չգիտես ինչու «զաշկալիվատ» է անում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: