Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 142 հոդվածի 1-ին մասի (Անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Խոսքն այն երիտասարդի մասին է, ում սպանեցին իր նշանադրության օրը, և ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
Երևանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
Ըստ օպերատիվ տվյալների` բանկում աղջկա ունեցած աշխատանքային լիազորությունների շնորհիվ 30-ամյա մոսկվացին առանց խոչընդոտի մտել է ֆինանսական բաժնի գրասենյակ և մի քանի րոպե անց դուրս է եկել այնտեղից փողի պարկով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին
Բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Դատախազության եւ ՀՔԾ աշխատակիցների համար նախատեսված ծառայողական համազգեստների օրինակելի ձեւերը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 18.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ջրամատակարարումը:
Բնավ պատահական չէ, որ վարչախմբի ներկայացուցչի այս արարքը համընկնում է Արցախի հարցի կարգավորման համատեքստում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հերթական ակտիվացմանը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածում կատարված փոփոխության վերաբերյալ)
Բնապահպանության նախարարությունը 2013 թվականի ապրիլի 26-ին «Մեգո գոլդ» ընկերության Թուխմանուկ հանքավայրի պոչամբարի նախագծին բացասական եզրակացություն տվեց, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության շրջանում:
Հունիսի 19-ին, ժամը 15.05-ին, Գորիս քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով,«Ֆ-1» տիպի 3 նռնակ` 1 պայթուցիչով, «ՊԳ» տիպի հակատանկային 1 նռնակ, 14 մմ տրամաչափի 9 արկ, «ԴՇԿ» գնդացրի 12,7 մմ տրամաչափի 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի՝ 71 և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր վաղ առավոտյան անցկացրել են հերթական պարապմունքները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։
ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է պայմանագիր կնքել «Ռաին բոու» ֆիրմայի հետ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 3 հազար 500 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով
Մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 10 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված գողության 2 դեպք։
Հունիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխող նրա հարազատներին խոչընդոտելու վերաբերյալ:
«Ասում են՝ հայ աղջիկը ամուսնացել է թուրքի հետ, ես հայտարարում եմ, որ ես թուրք չեմ, իմ կնիկը հայ չէ, իմ կնիկը եզդի է, շեյխի աղջիկ էր, իմ կինը նաև մուսուլման չէ, նա եզդի է»:
Հունիսի 20-ին, ժամը 09.30-ին վերսկսվել են 1933 թ. ծնված Թամամ Արմենակյանի որոնողափրկարարական աշխատանքները:
Չարենցավանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտ վարելով «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան՝ Չարենցավան քաղաքի Զինկոմիսարիատի 1-ին փակուղու 1-ին աջ հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ա. Բունիաթյանը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի բակում և ներկայացվել բաժին, որտեղ հայտարարել է, որ շրջել է Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել տարբեր շենքերի բակերում տեղակայված զրուցարաններում և իր հետ ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել:
Պաշտպանության բանակի դասակի հրամանատար, բարձրագույն զինվորական կրթությամբ, ՀՀ Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Թովմասյանին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով:
Այս պահին շուրջ հարյուր քաղաքացիներ հավաքվել են գործադիրի շենքի դիմաց: Հավաքված բնակիչները մայրաքաղաքի Նար-Դոսի, Փափազյան և Դավիթաշեն թաղամասի բնակիչներն են, ովքեր պայմանագիր են կնքել ԲՀԿ-ական Աշոտ Տոնայանին պատկանող «Տոնուս» ընկերության հետ, իսկ վերջինս պարտավորվել է կառուցել նրանց համար բնակարաններ:
Հունիսի 19-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա մի տղայի:
Հունիսի 19-ին, ժամը 15.05-ին, Գորիս քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով,«Ֆ-1» տիպի 3 նռնակ` 1 պայթուցիչով, «ՊԳ» տիպի հակատանկային 1 նռնակ, 14 մմ տրամաչափի 9 արկ…
«Նախարարը, ըստ լավատեղյակների, հաղթահարել է օրեր առաջ ունեցած դեպրեսիան, որն այնքան խորն է եղել, որ անգամ աշխատանքից ազատման դիմում գրելու մտքեր է ունեցել»:
«Մեր կյանքի բոլոր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից ու բիզնեսից և վերջացրած լրագրությամբ ու արվեստով, ճիշտ հակառակ վիճակն է՝ մարդիկ փորձում են կայանալ ուրիշին «քցելով», նսեմացնելով, նրա դեմ խարդավանքներ նյութելով, նրա մասին բամբասելով»:
«Ընտանիքի անդամների միջև թշնամական հարաբերություններ էին ստեղծվել` սեփականության պատճառով»: