Բնակարան` ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի ընտանիքին

Վանաձոր համայնքի ավագանին երեկվա նիստում Լոռու մարզպետի միջնորդագրի հիման վրա միաձայն որոշում կայացրեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ողբերգական պատահարի հետևանքով զոհված Սիփան Մովսիսյանի ընտանիքին բնակարան հատկացնելու մասին:

4 հոգանոց ընտանիքը բնակվում է Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում, սոցիալապես անապահով պայմաններում: Սիփանի եղբայրներից մեկը ծառայում է ԼՂՀ-ում:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 1-ին` ժամը 21.05-ի սահմաններում. Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ և պատճառելով հրազենային վիրավորում` նրան զրկել կյանքից:

Տեսանյութեր

Լրահոս