Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը խոչընդոտում է Ռուբեն Հայրապետյանը

Ռուսական Спорт-Экспресс կայքի վերլուծաբաններից մեկը քննարկել է «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությունը «Լիվերպուլ»: «Դեռևս շուտ է խոսել այն, մասին, որ Մխիթարյանի տրանսֆերը կայացած փաստ է: Հենրիխ Մխիթարյանը լի է վճռականությամբ տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ և ընդունել նոր մարտահրավերներ: Քանի որ ֆուտբոլիստի բոլոր իրավունքները չեն պատկանում միայն «Շախտյոր»-ին, ապա Մխիթարյանի տեղափոխությունը բարադանում է: Հայ կիսապաշտպանի իրավունքների մի մասը պատկանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, իսկ մյուս մասը հայտնի հայ գործարար, «Կուբան»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին:

Քաղաքակիրթ Եվրոպայում անհնար է պատկերացնել նման երևույթներ, սակայն այստեղ ամեն ինչ այլ կերպ է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ երկարատև և բարդ բանակցությունները: Խնդիրը նրանում է, որ երեք կողմերին էլ պետք է բավարարի գործարքի պայմանները, իսկ դա բավականին բարդ իրավիճակ է առաջացնում հատկապես ֆուտբոլիստին ձեռք բերող ակումբի համար: Երեք կողմերի միջև համաձայնության գալու խնդիրը լուծելու համար մի քանի ամիս առաջ հրավիրվեց ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան: Սակայն ակնհայտ է, որ նա էլ դեռևս ունակ չէ լուծել այդ խնդիրը»,-գրում է Спорт-Экспресс-ը:

shamshyan.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս