Բաժիններ՝

Սեյրան Սարոյան. «Խո մենք մուրացկա՞ն չենք». մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը «Ժողովուրդի» հետ զրույցում, խոսելով ազատամարտիկներին կարգավիճակ տալու օրինագծի մասին, ասաց, թե իրենց նպատակը կարգավիճակին հասնելն է, որից հետո նոր կմտածեն նրանց «հացուպանրի» մասին. «Բոլոր հարցերը պետք է գլոբալ լուծվի: Նորմալ օրինական ձևով, օրենքով պետք է լուծենք: Ոչ թե ասենք՝ լավ, եկել մղկտում ես, առ՛ էս 10 հազար դրամը, վերցրո՛ւ: Խո մենք մուրացկա՞ն չենք: Դրա համար ասում եմ՝ հլը բարոյական մասն օրենքով ընդունենք, որ էս պետությունը մեր արածը գնահատում ա, նոր հետո մտածենք էդ հացուպանրի մասին…

Էսօր 23 տարվա մեջ առաջին անգամ մենք միահամուռ մի խնդիր լուծեցինք: Ազատամարտիկներին բերեցնք, ստատուս տվեցինք: Էս պետությունը կամավորականների միջոցով է ստեղծվել: Մինչև 1992 թվականը մենք բանակ չենք ունեցել, չէ՞… ո՞վ ա էդ դեպքում կռվել, ո՞վ ա էս պետության սահմանները պահել: Միայն ու միայն կամավորականները, չէ՞: Դե էկե՛ք սկսենք ըտեղից»»:

Սեյրան Սարոյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930