Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ հավաստի աղբյուրների` Սերժ Սարգսյանն իր արձակուրդն անցկացնում է Գերմանիայում` Բադեն-Բադեն քաղաքում, որտեղ ամեն տարի ամռանը` «մինչ Սևան գնալը», անցնում է բժշկական զննություն. հիշենք, որ Բադեն-Բադենն աշխարհում ամենահայտնի առողջարանային և զվարճանքային քաղաքներից է:

Հունիսի 20-ին Սերժ Սարգսյանն այնտեղից կմեկնի Վիեննա` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Հայաստան կվերադառնա նույն օրը` 20-ի երեկոյան: Իսկ մինչ այդ ՀՀԿ գրասենյակը «մեռած է»՝ գրասենյակի բակում մեքենայի նմուշ անգամ չես գտնի. այնպիսի տպավորություն է, թե կուսակցությունն էվակուացրել են, շենքն էլ պետգույքի տնօրեն  Արման Սահակյանը վաճառել է:

Որպես օրինաչափություն՝ ՀՀԿ գրասենյակում կյանքն սկսվում է ժամը յոթից հետո, սակայն նախորդ օրը «գրասենյակը փակ» էր: Ինչո՞ւ եք դուռը փակել՝ հարցրինք պահակին: «Մարդ չկա վերևում»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս