«Արտակարգ» իրավիճակ Կոտայքի մարզում. բախվել են ոստիկաններն ու ցուցարարները (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 19-ին, ոստիկանության մեծ թվով ստորաբաճանումներ՝ հագեցված ժամանակակից տեխնիկայով, կանխեցին Կոտայքի մարզում սկիզբ առած մեծ թվով քաղաքացիների հակակառավարական ցույցը: Ինչպես Կոտայքի մարզի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցարարները պահանջում էին, որպեսզի կառավարությունը բարձրացնի աշխատավարձերը, թոշակները, հակառակ դեպքում վարչապետն իր կաբինետով պետք է հրաժարական տա:

Ոստիկանությունը մի քանի անգամ նախազգուշացրեց, որ բողոքի ակցիան արտոնված չէ և քաղաքացիների գործողություններում կան հակաիրավական նորմեր և պահանջեց, որպեսզի դադարեցնեն բողոքի ակցիան, սակայն ակցիան ոչ միայն չդադարեցվեց, այլ ակցիայի մասնակիցները սկսեցին քարեր, պլաստմասե իրեր և վառվող անվադողեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները տեսնելով, որ իրավիճակը չի հանդարտվում, հատուկ տեխնիկայի և ջրցան մեքենաների օգտագործմամբ ցրեցին ցույցը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ցուցարարներ-ոստիկաններ բախման արդյունքում բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունեցանք, և այդ ամենը ոստիկանության կողմից հերթական զորավարժությունն էր, որը տեղի ունեցավ Կոտայքի մարզում: Ներկայացնում ենք ոստիկանության պաշտոնական հաղորդագությունը՝ տեղի ունեցած միջոցառման վերաբերյալ.

Հրամանատարաշտաբային զորավարժություններ «Արզնի» օդանավակայանի տարածքում Հունիսի 19-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժության ամփոփիչ փուլը՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով:

Զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը և ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն է: Զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Զորավարժությունը ղեկավարում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանությամն պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը: Ոստիկանությանը պետը տեղում ծանոթացավ զորավարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակցների հանդերձավորումն ու պատրաստականությունը: Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել էր հունիսի 14-ից:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

Երևան քաղաքի կենտրոնում անցկացվում է արտոնագրված հանրահավաք: Մի խումբ ակտիվ մասնակիցներ կոչ են անում կազմակերպել երթ դեպի պետական կարևորագույն օբյեկտներ և նրա դիմաց կազմակերպել նստացույց: Ենթարկվելով ակտիվիստների կոչերին՝ հանրահավաքի մասնակիցները փորձում են կատարել երթը: Չարտոնագրված երթը կանխելու նպատակով բանակցող խումբը շարժվում է երթի կազմակերպիչների ուղղությամբ: Ցուցարարների էմոցիոնալ վիճակը շիկանում է: Հանցագործություն կատարելու հակում ունեցող անձանց համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ:

ՊՊԾ գունդը շրջափակում է դեպի պետական կարևորագույն օբյեկտներ տանող փողոցները: Բազմությունը փորձում է ճնշում գործադրել ՊՊԾ ստորաբաժանումների մարտակարգերի վրա որպեսզի բացեն ճանապարհները: Իրենց վրա նետված տարբեր առարկաներից պաշտպանվելու նպատակով ստորաբաժանումների կողմից կիրառվում է կոլեկտիվ պաշտպանության մարտավարական էլեմենտը: կիրառվում են լուսաձայնային հատուկ միջոցներ բազմությանը զսպելու համար: Ակտիվիստները որոնք ցանկանում են ամեն գնով հասնել իրենց նպատակին, կիրառում են հրազեն: Հանրահավաքի մի խումբ ակտիվիստներ որոշում են անկացնել նստացույց պետական կարևորագույն օբյեկտների դիմաց:

Պարեկային խմբի ուժերով զանգվածային անկարգությունների վայրին հարակից տարածքներում ապահովվում է հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը: Շրջափակվում է զանգվածային անկարգությունների վայրը, արգելվում քաղաքացիների և կողմնակի ավտոմեքենաների մուտքը շրջափակված տարածք` չխոչընդոտելով շրջափակված տարածքից քաղաքացիների ելքը: Ակտիվ ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական շղթայաշարքերը: Ճանապարհային ոստիկանության կողմից կազմակերպվում է ավտոտրանսպորտի և հետիոտնի շարժը շրջափակված տարածքի շրջանցումներով, ապահովվում է հատուկ և վթարափրկարարական ավտոտրանսպորտի անարգել մուտքը իրադարձությունների վայր:

Ակտիվիստների մի քանի հոգուց բաղկացած փոքր խմբերի կողմից արվում են հարակից շենքերի և շինությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հրկիզման, գույքի փչացման գործողություններ: ՈԶ ստորաբաժանումներից կազմված դուրս մղող խումբը, հանդերձավորված ակտիվ պաշտպանության հատուկ միջոցներով, հատուկ մեքենաների և մարտական տեխնիկայի ուղեկցությամբ, համագործակցելով հատուկ միջոցների կիրառման խմբերի հետ, դուրս է մղում բազմությանը:

Բազմության կողմից նետված տարբեր տեսակի առարկաներից պաշտպանվելու նպատակով ստորաբաժանումների կողմից կիրառվում է կոլեկտիվ պաշտպանության մարտավարական էլեմենտը, այդ ընթացքում գնդերի հատուկ միջոցների կիրառման խմբերը օգտագործում են լուսաձայնային հատուկ միջոցներ` ամբոխին զսպելու և նահանջել ստիպելու նպատակով:

Զանգվածային անկարգությունները կանխելուց հետո ՈԶ ստորաբաժանումները փակում են հրապարակի մատույցները, իսկ ոստիկանության ուժերը և միջոցները կազմակերպում են ուժեղացված պարեկապահակետային ծառայություն նախօրոք նշված շրջաններում, ինչից հետո կատարում են շրջանի զննում՝ օպերատիվ-քննչական խմբերի ուժերով: Լրացուցիչ հրամանով ոստիկանության զորքերը և ոստիկանության ստորաբաժանումները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր:

Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Կոտայքի մարզից:

cuic22

cuic14

cuic11

cuic023

cuic0

cuic

7cuic

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս