Ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փող. 37-41, Բագրատունյաց փող. 7-47, Չեխով փող. 12-37 համարների ջրամատակարարումը: Իսկ Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Մայիսի 9-ի փողոցներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ