Opel-ով բախվել է Toyota-ին և Mercedes-ին. կան վիրավորներ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոման Օհանյանը, վարելով իրեն վստահված Opel մակնիշի 33 TT 994 համարանիշի ավտոմեքենան, Սարյան-Լեո փողոցների խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Տիգրան Դոխոլյանի վարած Toyota մակնիշի 33 ԼV 292 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հետո Ռ. Օհանյանը բախվել է 34-ամյա Հայկ Խաչատրյանին պատկանող մայթեզրի մոտ կայանված Mercedes մակնիշի 32 ՕՏ 875 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքվ Ռ. Օհանյանն ու նրա ուղևորը՝ 22-ամյա Ազնիվ Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Կայքը հայտնում է, որ Ռ. Օհանյանը աշխատում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում՝ որպես ճարտարագետ: