Հարվածել են գյուղապետի գլխին
Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սևակ Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հուլիսի 7-ին Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվում Շղարշիկ գյուղի բնակիչ 51-ամյա Հովհաննես Հարությունյանը՝ գլխի մասում ստացած սալջարդ ախտորոշմամբ, ով բժիշկներին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է գյուղում՝ վիճաբանության ժամանակ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ Հ. Հարությունյանը հիվանդանոց է տեղափոխվել գյուղի իր հարևանի տան մոտից, որտեղ մի երիտասարդ դեռևս անհայտ առարկայով վիճաբանության ժամանակ հարվածել է նրա գլխին: Ըստ կայքի՝ Հ. Հարությունյանը Շղարշիկ գյուղի գյուղապետն է և այդ օրը լսել է, որ հարևանի տան բակում մի խումբ անձիք վիճաբանում են և որպես գյուղապետ փորձել է վիճաբանողների կրքերը հանդարտեցնի և կռվի մասնակցիներից երիտասարդ մի տղա հարվածել է գյուղապետին: Ըստ կայքի տեղեկությունների՝ վիճաբանությունը եղել է հարևան Ֆուրմանի տանը:
Կարդացեք այստեղ.