Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբի վճարած վարորդի և ուղևորի ինքնությունը

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ՌԴ ռուբլին բանկում փոխանակել՝ նրան տեղեկացրել են, որ թղթադրամը կեղծ է:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Շ.-ն է, իսկ ուղևորը` 1989 թ. ծնված Արմեն Հ.-ն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունն այն մասին, որ տվյալ թղթադրամը չի համապատասխանում ՌԴ 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշներին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզի դատախազություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031