Բաժիններ՝

Ահազանգ քաղաքապետին՝ ուսուցիչների կրճատումների անօրեն ծանուցումների մասին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով քաղաքապետի ուշադրությունն է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներում տարածված հետևյալ երևույթի վրա. այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանային օրենսգիրքը:

Նա խնդրել է կանխել այս ապօրինի գործունեությունը, քանի որ ուսուցչի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրն անժամկետ է, դպրոցի մեթոդ-միավորումները նախնական դասաբաշխում են անում նախքան ուսուցիչների արձակուրդ գնալը և այն ներկայացնում տնօրենին: Այնուհետև  ուսուցիչը պետք է ծանուցվի հաջորդ ուստարում ունենալիք ժամերի մասին: Եթե իսկապես ժամերի նվազման պատճառով դպրոցում պետք է այս կամ այն առարկայի ուսուցիչ կրճատվի, ապա ուսուցչի համար հրապարակայնորեն պետք է հիմնավորվի, թե ինչու հենց տվյալ ուսուցիչը պետք  է կրճատվի: Այս ամենի մասին ուսուցիչները պետք է իմանան նախքան արձակուրդ գնալն ու դրանից հետո տնօրենը կրճատման մասին պետք  է ծանուցի տվյալ ուսուցչին:

Այս ահազանգի մասին նամակներ են ուղարկվել նաև ՀՀ ԿԳՆ կրթության և Աշխատանքի պետական տեսչությունների պետերին:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս