Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանի վիրավորված թիկնապահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիս 1-ին  հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել Էրեբունի բժշկական կենտրոնից:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Էրեբունի բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Նշենք, որ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վիրավորում էր ստացել  որովայնի շրջանում: Վերջինս տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց, որտեղ և վիրահատվել էր, ինչ հետո էլ նախկին մարզպետի թիկնապահը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն:

Քրեական գործի շրջանակներում եւս Նիկոլայ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա: Կարգավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ մեր հարցադրումներին քննչական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել՝ արձանագրելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031