Ուղևորները խուճապահար դուրս են նետվում Սեբաստիա փողոցում այրվող տրոլեյբուսից (տեսանյութ)

Հուլիսի 8-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը։

Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետևանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղևոր՝ 1981 թ. ծնված Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Համլետ Հայրապետյան օգտատերը YouTube է ներբեռնել մի տեսանյութ, որում երևում է` ինչպես են ուղևորները խուճապահար դուրս նետվում վառվող տրոլեյբուսից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031