Ստեղծելով վճարովի ավտոկանգառների համակարգը՝ հանցավոր վարչախումբը՝ ի դեմս «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ի, փորձում է հերթական անգամ մասնավոր անձին կամ կազմակերպությանը հարստացնել մեր հաշվին: Ինքնակազմակերպվե´ք անհատապես կամ խմբերով և միացե´ք պայքարին: Մենք չե´նք հանդուրժելու հերթական անօրինությունը: Մենք ենք տերը մեր երկրի:
Օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Հայկ Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի «ԱԿ» ինքնաձիգի 40 փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է իր տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, որոնք պատկանել են հանգուցյալ հորը:
Քիչ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Իսրայելյան 37 շենքի 1-ին մուտքի վերելակի հորանն է ընկել մի տղամարդ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 խումբը վերելակի հորից դուրս բերեցին նույն շենքի բնակիչ, 53-ամյա Համայակ Ավագյանի դին:
Ես ախր, որ չգիտեմ, ընդեղ չեմ եղել, ես ոնց կարամ գնահատական տամ… Ոստիկանները օրենքից դուրս ոչ մի բան չեն անում, էդ մի բանը հաստատ կարող եմ ասել, որ ինչ անում են, օրենքի շրջանակներում է:
Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը
Օգոստոսի 28-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին:
Անկախ նրանից` Արգիշտի Կիվիրյանն է, թե ով է, մեր համար քաղաքացի է, չի կարող տենց բան լինել։ Մենք շատ-շատ վաղուց այդ ձեր ասած թատրոններից ազատվել ենք, եթե եղել է։
Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մետ ժամանակներս հետ է կանչվելու Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը»: Ըստ
Քննությամբ նաեւ պարզվել է, որ մի քանի դրվագով Սուսաննա Սարգսյանն անձամբ է ստացել այլ անձանց անունով ձեւակերպված աշխատավարձերը՝ բանկոմատների միջոցով կանխիկացնելու եղանակով եւ յուրացրել:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ես եթե նույնիսկ ճանաչեի, կամ իմ ծանոթը լիներ, ինչ-որ տեղ նման ենթադրություններ կարող էին անել, բայց անծանոթի հանդեպ ես ո՞նց նման ոտնձգություն կանեմ: Բոլորը գիտեն, որ ես էդ անձնավորությունը չեմ, ես ամբողջ կյանքում սաղի համար լավություն եմ արել, ու ոչ մեկի հանդեպ ոտնձգություն իմ ամբողջ կյանքում չի եղել:
Հարբած եւ առանց փաստաթղթերի սահմանախախտներին ձերբակալել են Լուգանսկի մարզի սահմանապահները` Սոլոնցա ուկրաինական գյուղի մոտ:
Պաշտոնական վարկածի համաձայն` Բեյլիեւը փողոցում հայհոյել է, իսկ ձերբակալման պահին դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակցին:
Անցած տարի մրցույթի հաղթողն է դարձել Volkswagen Golf VII-ը: Աշնանը մեքենաների թիվը կկրճատվի, իսկ արդյունքները կհայտարարվեն 2014 թ-ի մարտին Ժնեւյան ավտոսրահի օրերին:
Սպանությունից առաջ Սուրիկ Խաչատրյանը և նրա վարորդը, ինչպես բոլորն են վկայում, Ավետիք Բուդաղյանին ծայրահեղ կերպով վիրավորել, ապա ծեծի են ենթարկել հենց իր ավտոմեքենայում: Եթե այդքանից հետո նա համարձակվում է գալ և հաշիվ պահանջել, կարելի է պատկերացնել` ինչքան են նրան վիրավորել:
Ալիկ Հասանյանը, անչափահաս, 16 տարին չլրացած Ֆ. Ուսոևայի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ, որի արդյունքում նա հղիացել է:
Նա Արարատին խոստացել է անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանել, մեծահարուստ աղջկա հետ ամուսնացնել և բարեկեցիկ կյանքով ապահովելու, ընտանիքից հեռացած նրա հորը գտնել և նրանց հանդիպումը կազմակերպել:
ՀՀ-ում, հատկապես Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո կտրուկ աճել է վթարային շենք-շինությունների թիվը:
«Սիրիական հակամարտության արտաքին ռազմական միջամտության կոչերի հետ կապված նրանք ընդգծել են բացառապես քաղաքական- դիվանագիտական միջոցով իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը»:
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, շարունակում է մարել աշխատակիցների պարտքերը։ Այս մասին տեղեկացնում է հայտնում են ընկերության մամուլի ծառայությունը։
Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները, այդ թվում և՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների և բնակիչների ճակատագրերում:
Արդեն երկրորդ օրն անընդմեջ՝ ամերիկյան դոլարի բորսակայական փոխարժեքը չի փոփոխվում։ Այսօր՝ օգոստոսի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կրկին կազմել է ուղիղ 406 դրամ (ինչպես երեկ և դրա նախորդ օրը)։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 800 հազար դոլար։
Ենթադրվում է, որ օրվա ընթացքում արեւմտյան երկրները կարող են մեկ օրվա ընթացքում Սիրիայի ռազմական միջամատության նախագիծ ներկայացնել: Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ուժի կիրառմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Պարզվել է, որ Դավթաշեն վարչական շրջանի թիվ 32 շենքի տանիքում Վ. Մ.-ի (ծնվ. 1995թ.) պարը թողել է ինքնասպանության փորձի տպավորություն:
Օգոստոսի 28-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության նրբանցքի թիվ 3 շենքի 3-րդ շքամուտքի բնակարաններից մեկի ծխատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Բնակիչներն այլևս կասկած չունեն, որ բազմահարկ շենքը կառուցող իրանահայ գործարարի մեջքին բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, հակառակ դեպքում քաղաքային իշխանությունների և ոստիկանության արձագանքն այդքան կոշտ չէր լինի:
Ըստ գյուղնախարարի, ոչխարաբուծությունը մեր հանրապետությունում կարող է դառնալ մրցունակ ոլորտ: