
Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Սիրիայի հարցը. Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական ճանապարհով

ИТАР-ТАСС գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի եւ Իրանի նախագահներն այսօր հեռախոսզրույց են ունեցել, որի ժամանակ անթույլատրելի են համարել քիմիական զենքի կիրառումը` ում կողմից էլ դա լինի: Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոուհանին առանձնահատուկ անդրադարձել են Սիրիային եւ նրա շուրջ ստեղծաված իրավիճակին: «Սիրիական հակամարտության արտաքին ռազմական միջամտության կոչերի հետ կապված նրանք ընդգծել են բացառապես քաղաքական- դիվանագիտական միջոցով իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը»,-նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից: