
Ռուսաստանի եւ Չինաստանի դիվանագետները լքել են ՄԱԿ-ի ԱԽ-ի Սիրիայի հարցով քննարկումը

Ռուսաստանի եւ Չինաստանի դիվանագետները հեռացել են ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի դռնփակ խորհրդակցությունից, որի ընթացքում ԱՄՆ-ն կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Սիրիայում, հաղորդում է ИТАР-ТАСС –ը` վկայակոչելով ՄԱԿ-ի կենտրոնակայանի իր աղբյուրներին:
Ռուսաստանի եւ Չինաստանի դիվանագետները խորհրդակցությունն սկսելուց մեկ ժամ անց հեռացել են:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից ավելի ուշ РИА Новости-ն հայտնել են, թե դա դեմարշ չի եղել, խորհրդակցությունն արդեն ավարտվել է:
Ենթադրվում է, որ օրվա ընթացքում արեւմտյան երկրները կարող են մեկ օրվա ընթացքում Սիրիայի ռազմական միջամատության նախագիծ ներկայացնել: Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ուժի կիրառմանը: