
Ադրբեջանում թերթի գլխավոր խմբագրի են ձերբակալել

Ադրբեջանում ձերբակալվել է «Գյուզգյու» թերթի գլխավոր խմբագիր Քյամրան Բեյլիեւը, տեղեկացնում է haqqin.az-ը` վկայակոչելով Աբշերոնի շրջանի ոստիկանությանը:
Պաշտոնական վարկածի համաձայն` Բեյլիեւը փողոցում հայհոյել է, իսկ ձերբակալման պահին դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակցին: Աբշերոնի շրջանային դատարանի որոշմամբ նա 10 օր կգտնվի կալանքի տակ: