
«Արմավիան» խոստանում է մի քանի օրվա ընթացքում վճարել բորտուղեկցորդուհիների պարտքերը

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, շարունակում է մարել աշխատակիցների պարտքերը։ Այս մասին տեղեկացնում է հայտնում են ընկերության մամուլի ծառայությունը։
«Յոթ բորտուղեկցորդուհիներ աշխատավարձ կստանան փետրվարին կատարած աշխատանքի, իսկ 24-ն էլ` մարտին կատարած աշխատանքի դիմաց։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին փետրվարի աշխատավարձն են ստացել 16 բորտուղեկցորդուհիներ, ավելի վաղ` ևս 22-ը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Պարտքերի և վճարված գումարների ծավալը չի նշվում։
Ընկերությունը խոստանում է մի քանի օրվա ընթացքում վճարել բորտուղեկցորդուհիների պարտքերը։