Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ միտված ՏԻՄ-երի ամրապնդմանն ու հնարավորությունների ավելացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:

Քննարկվել են համայնքների ֆինանսավորման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների հավաքագրման մեխանիզմների արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր՝ միտված տեղական ինքնակառավարման մարմինների ամրապնդմանն ու հնարավորությունների ավելացմանը:

Տեսանյութեր

Լրահոս