
Խմբակային ծեծ՝ Արամի փողոցում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արամի փողոցի թիվ 56 հասցեի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Նշված հասցեից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Կ.-ին, 1989 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին, 1990 թ. ծնված Մարտին Հ.-ին, 1990 թ. ծնված Վաչիկ Գ.-ին, 1991 թ. ծնված Վահան Ա.-ին, 1991 թ. ծնված Հենրիկ Բ.-ին և ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված Տիգրան Խ.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: